Թուրքիան սպառնացել է փակել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է  ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական և դեմոկրատ սենատորների կողմից պատրաստված նախագիծը, որով նախատեսվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Այս մասին գրում է Էրմնեիհաբերը:

Ի պատասխան ամերիկյան այդ քայլին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ դեպքում Անկարան էլ կարող է փակել Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ռազմաբազան։ 

Նշենք, որ «Ինջիրլիք» ռազմաբազան գործում է 1955 թվականի փետրվարի 15-ից։ Ռազմաբազայի օգտագործման իրավական խնդիրները կարգավորվում են 1980 թվականի մարտի 29-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները պայմանավորված են S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կայացած գործարքով։