Կանադայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել․ երեք մարդ զոհվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ինքնաթիռ

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Գաբրիոլա կղզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ։

Ըստ փրկարարական խմբի ներկայացուցչի՝ օդանավն ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Բիշոփ քաղաքի օդանավակայանից ուղևորվում էր Կանադայի Նանայմո քաղաք, որտեղ  վայրէջք կատարելու ընթացքում տեղի է ունեցել վթարը:  

Պատահարի հանգամանքները պարզվում են։