Պուտինը խոստացել է ուսումնասիրել հարկերի վերաբերյալ Ժիրինովսկու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ կմտածի Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու` հարկերի նվազեցման վերաբերյալ  առաջարկն ուսումնասիրելու մասին:  Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Պառլամենտականը պետության ղեկավարի հետ զրույցի ընթացքում ասել է, որ «հարկերի կրճատումը երբեմն ձեռնտու է»: «Հիմա ավելացել է ԱԱՀ-ն, այլ երկրներում, ընդհակառակը, դրանք նվազել են»,- ասել է Ժիրինովսկին:

Նրա կարծիքով` հարկի բարձրացումն առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կարող է մեծացնել հավաքագրումը, բայց հետո դա կարող է բերել արգելակման, պայմանավորված «որոշ փոքր ձեռնարկություններով, որոնք չեն կարող դիմակայել այս հարկին», չնայած աճը միայն երկու տոկոս է կազմում:

«Բայց այլ երկրներում, ընդհանուր հարկային ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է, քան մեզ մոտ»,- ասել է Պուտինը։

 Ժիրինովսկին համաձայնել է, որ պետք է համեմատել ու տեսնել։

«Կնայենք»,- պատասխանել է ՌԴ նախագահը»։