Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում սկսվել է Յուրի Լուժկովի հրաժեշտի արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Լուժկով

Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում սկսվել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովի հրաժեշտի արարողությունը։

Արարողության սկզբին շատ մարդ չի եկել: Ոչ մեծ հերթ է գոյացել տաճարում։ Հաղորդել է РИА Новости-ն։

Փակ դագաղը, որը ծածկված է պետական դրոշով, տաճարի կենտրոնում է, կողքին ծաղիկների համար պատվանդանն է և հանգուցյալի սև-սպիտակ լուսանկարը: Ծաղիկներ դնելուց հետո շատ մոսկվացիներ մոմեր են վառում:

Տաճարը շրջափակված է պարագծով, Լուժկովին հրաժեշտ տալ ցանկացողներն անցնում են մետաղորսչի և ստուգման շրջանակներով: Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հուղարկավորման կարգը կսկսի 11:00-ին, հրաժեշտը կտևի մինչև 14:00:

Նախկին քաղաքագլխին հուղարկավորելու են Նովոդևչի գերեզմանատանը, արարողությունը նշանակված է 15:30-ին:

Յուրի Լուժկովը մահացել է դեկտեմբերի 10-ին 84 տարեկան հասակում Մյունխենի հիվանդանոցում: Մահվան պատճառը ալերգիկ ռեակցիան էր, որն առաջացել էր պլանավորված վիրահատության ժամանակ:

Լուժկովը Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնը զբաղեցրել է 1992-2010 թվականներին: 2010 թվականին Դմիտրի Մեդվեդևը նրան մայրաքաղաքի քաղաքագլխի պաշտոնից հեռացրել էր՝ «վստահության կորստով պայմանավորված» ձևակերպմամբ։ Այն դարձել է ամենաաղմկահարույց կադրային որոշումներից մեկը: