48-ամյա վանաձորցուն մեղադրանք է առաջադրվել համաքաղաքացուն դանակահարելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

դանակ

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդուն:

2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ին  սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ դեմքի ձախ կեսի, աջ և ձախ ազդրերի ստորին երրորդների առաջային մակերեսների՝ ստորադիր մկանների վնասում, աջ ծնկահոդի դրսային մակերեսի, ձախից այտային շրջանի ու աջ ծնկահոդի դրսային մակերեսի, աջ և ձախ ազդրերի ստորին երրորդների առաջային մակերեսների՝ ստորադիր մկանների վնասում և ձախ ականջախեցու վերին եզրի, ձախից այտային շրջանի կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1977 թվականին:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1971 թվականին, 2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, իր ծանոթի՝ նույն քաղաքի՝ 1977 թվականին ծնված բնակչի հետ, վերջինիս բնակարանում ալկոհոլ են օգտագործել, որի ժամանակ անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ինչի ընթացքում 48-ամյա տղամարդը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, սեղանին դրված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել ծանոթի մարմնի տարբեր մասերին և դեմքի ձախ կեսի շրջանին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ դեմքի անջնջելի այլանդակմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1971թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տեսանյութեր

Live

Լրահոս