Բեյրութի կենտրոնում ջարդերն ու անկարգությունները դադարել են

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Բեյրութ

Բեյրութի կենտրոնում անկարգությունները դադարել են: Անվտանգության ուժերը իրավիճակը լիովին վերահսկում են։ Այս մասին հայտնում է РИА Новости -ին վկայակոչելով՝ մայրաքաղաքի կենտրոնում զոհվածների հրապարակում խաղաղ ցույցի մասնակիցներից մեկին։

Ավելի վաղ ոստիկանական ուժերը  ներդրել էին ողջ ուժը, որպեսզի կանխեն Բեյրութի կենտրոնական հրապարակներ շիական կուսակցությունների կողմնակիցների ներթափանցելու փորձերը, որտեղ գտնվում էին խաղաղ ցուցարարների վրանները: Ագրեսիվ տրամադրված մարդկանց խմբերը ոստիկանների վրա քարեր և դյուրավառ խառնուրդով շշեր էին նետել:

«Արդեն ամեն ինչ լավ է։ Ոստիկանությունն ամեն ինչ վերահսկում է»,- ասել էր ցուցարարը։

Լիբանանյան լրատվամիջոցների տվյալներով՝ ոստիկանությանը հաջողվել է ցրել շիական կուսակցությունների կողմնակիցներին: Սակայն անկարգությունների հետևանքով վնասվել են կայանված ավտոմեքենաները: Ցուցարարների և կարգը պահապանողների թվում տուժածներ կան: Ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները շարունակում են մնալ բարձր պատրաստության վիճակում:

Շիական կուսակցությունների կողմնակիցները առաջին անգամ չէ, որ Բեյրութի կենտրոնում և մյուս քաղաքներում հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա: Նախորդ անգամները տասնյակ շիականներ մահակներով ջարդել ու հրկիզել են ակտիվիստների վրանային քաղաքները և ծեծել խաղաղ ակցիաների մասնակիցներին:

Լիբանանում հոկտեմբերի 17-ին սկսվել են հակակառավարական ցույցեր: Չնայած հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին, երկրում հուզումների ալիքը չէր դադարել: Երկրի տնտեսական և ֆինանսական վիճակը շարունակում է մնալ ճգնաժամային: Երկրի նախագահ Միշել Աունը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ պետությունը տուժում է ֆինանսական շրջափակման և պատժամիջոցների պատճառով: