Գործադիրը Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանն արտոնություն տվեց․ կբացվի 60 աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Աննա

Կառավարությունը երեք տարով երկարաձգեց «Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը՝ ավելացնելով ներմուծվող հումքի ցանկը: «Էյ Բի Սի տեքստիլ» ընկերությունը գործում է 2017 թվականից, և պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին:

Ընկերությունը առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (սրբիչների արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է մոտ 8.2 մլրդ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 10.5 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1 մլրդ 823 մլն 702 հազար դրամի ներդրում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում 3 տարվա ընթացքում կստեղծվի 175 նոր աշխատատեղ` 189 հազար դրամ միջին աշխատավարձով:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ խաժակյանն ավելի վաղ հայտրարաել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «ԿամԱԶ»-ներ են «նվիրել», այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանի կողմից: