Զենքի ապօրինի տեղափոխման դեպք է կանխվել վրաց-հայկական սահմանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Զենքի ապօրինի տեղափոխման դեպք է կանխվել վրաց-հայկական սահմանին։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Բագրատաշենի անցակետի աշխատակիցները Վրաստանից վերադարձող՝ Հայաստանի քաղաքացու մեքենան զննելիս զենք են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ սահմանապահների մոտ կասկած է առաջացել, ու նրանք ՀՀ քաղաքացու մեքենան ուղարկել են անգար՝ կրկնակի զննման։ Խուզարկության արդյունքում շարժիչի մոտ հայտնաբերվել են 6 պնևմատիկ հրացան, որոնք ըստ մեքենայի սեփականատիրոջ՝ պատկանում են ՀՀ այլ քաղաքացու։

Դեպքի առթիվ արձանագրություն է կազմվել, նյութեր են նախապատրաստվում, զենքն առգրավվել է։