ՀՔԾ-ն չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց և գործն ուղարկել է դատախազին․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Արսեն

Արսեն Բաբայանի քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Գրառումը՝ ստորև․

«Ամբողջությամբ ծանոթացա ինձ վերագրվող քրեական գործի նյութերին (5 հատոր):

Նյութերին ծանոթանալուց պարզ դարձավ, որ ՀՔԾ քննիչն աշխատել է մեծ ջանասիրությամբ և  ամբողջությամբ ապացուցել է, որ այդ քրեական գործը ենթակա է անհապաղ կարճման՝ #հանցադեպի բացակայության հիմքով:

Հ․ Գ․ #հանցադեպի բացակայությունը նշանակում է, որ ընդհանրապես տեղի չի ունեցել որևէ դեպք (ոչինչ տեղի չի չունեցել), ի տարբերություն հանցակազմի բացակայության, որտեղ տեղի է ունեցել դեպք (ինչ-որ բան է տեղի ունեցել), սակայն այդ ինչ-որ բանը հանցագործություն չէ:

Հ. Գ. 2. ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց և գործն ուղարկել է դատախազին...»։