Վանեցյանը պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել․ հայտնիներից ո՞ւմ անուններն են խորհրդի կազմում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության  նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոյեմբերի 27-ին արդարադատության նախարարության պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել։

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։ Հիմնադրամի կանոնադրության մեջ «Նպատակներ» բաժնում գրված է՝ «աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող ծրագրերին»: