Եթե 1/8 եզրափակչում հանդիպենք «Լիվերպուլին» կոչնչացնենք նրանց․ Զիդան

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Զիդան

 Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում բելգիական «Բրյուգեի» հետ հանդիպումը, որտեղ Արքայական ակումբը 3։1 հաշվով հաղթանակ էր տարել։

Զիդանը նշել է, որ խաղից ու հաղթանակից գոհ են, չնայած նրան, որ հանդիպման սկզբում կային դժվարություններ ու ֆուտբոլիստներին 10-15 րոպե էր պետք, որպեսզի հարմարվեն։

«Երկրորդ խաղակեսում ավելի վստահ էինք։  Յովիչի արդյունավետությունն իմ խնդիրն է, լրագրողներինը չէ։ Նա պետք է շարունակի աշխատել։ Յովիչի համար բարդ է, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում, բայց նա հասկանում է իրավիճակը։ 1/8 եզրափակչում պետք է խուսափե՞լ «Լիվերպուլից»։ Եթե հանդիպենք նրանց հետ, ապա կոչնչացնենք նրանց»,- ասել է Զիդանը։

A խմբում «Ռեալը» ունի 11 միավոր և զբաղեցնում է  երկրորդ հորիզոնականը՝ զիջելով ֆրանսիական ՊՍԺ-ին, որն ունի 16 միավոր։

Տեսանյութեր

Live

Լրահոս