«Իմ տղայից էն կողմ ոչ մեկ չկա»․ քաղաքացին կառավարության դիմաց ինքնահրկիզման փորձ է արել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ինքնահրկիզում

Քաղաքացի Մայրանուշ Երանոսյանը կառավարության դիմաց բենզինով լցված շշով ինքնահրկիզման փորձ է արել։ Ըստ քաղաքացու՝ իր որդին 8 ամիս է՝ Էրեբունի հիվանդանոցում կոմայի մեջ է։ 2 ու կես ամիս առաջ հիվանդանոցում տեսել է Նիկոլ Փաշինյանին և անձամբ նամակ հանձնել։ Վարչապետը խոստացել է՝ ընթացք կտա, ու չի տվել։

«Արդեն 2 ամիս ու կես է՝ չկա պատասխան։ Ուզում եմ ճշտել՝ ի՞նչ է որդուս հետ կատարվում։ Բժիշկներն ասում են՝ Աստված կանչի։ Ասում են՝ ավտովթար է, բայց ես վստահ չեմ։ Ուզում եմ իմանալ՝ ինչ է․․․

Վթարը սարքել են։ Եթե չեն սարքել՝ ինչի՞ ոստիկանությունը չի գալիս մեր տուն․․․։

Իմ տղայից էն կողմ ոչ մեկ չկա․ պատրաստվում եմ՝ վերացնեմ ինձ»,-ասել է և ցույց տվել բենզինով լիքը շիշը։

Քաղաքացի Մայրանուշ Երանոսյանին մոտեցել է կառավարության նամակների և դիմումների բաժնի ղեկավարը և ուղեկցել կառավարության շենք։ Թե ում հետ է հանդիպել քաղաքացին, դեռևս պարզ չէ։

Այս պահին կառավարության դիմաց հերթապահում է շտապօգնության մեքենան։

Առավել մանրամասն՝ ստորև ներկայացվող տեսանյութում։