Դավիթաշենում երիտասարդը կամավոր զինամթերք է հանձնել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News  

զինամթերք

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 11-ին, ժամը 13.10-ին, բաժանմունք է ներկայացել նույն թաղամասի 21-ամյա մի բնակիչ և հայտնել, որ իրենց խորդանոցում զինամթերք է հայտնաբերել, ուզում է կամավոր հանձնել:
Մեկնած օպերատիվ խմբին երիտասարդը ներկայացրել է տարբեր տրամաչափի 24 փամփուշտ, փամփշտաշղթա, ինքնաձիգի 2 պահունակ, ինքնաձիգի խզակոթ և հրացանի զարկանաձգային մեխանիզմ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: