Բանակի մարզական ակումբը կզորակոչվեն սպորտում հաջողության ունեցած քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

աժ

ԱԺ-ն 1-ինին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ ամբիոնից հարցը ներկայացնող պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը կարծիք է հայտնել, որ այս նախագիծը սպասված է:

«Ներկայացված նախագծով առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը, և զինվորական ծառայության զորակոչել սպորտում արդեն իսկ հաջողության ունեցած մեր այն քաղաքացիներին, որոնք տարկետում տալու կարգի շրջանակում չեն», - ասել է Բալայանը: