ՌԴ-ում Մի-28 է վթարվել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Կրասնոդարի շրջանում վայրէջքի պատրաստվելիս վթարվել է զինված ուժերի Մի-28 հարվածային ուղղաթիռը, երկու օդաչուն էլ զոհվել են։ Ուղղաթիռը օդ էր բարձրացել ՝ բարդ կլիմայական պայմաններում ուսումնական թռիչք իրականացնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն։ 

Փրկարարները գտել են ուղղաթիռի սև արկղերը, որոնք վնասցած չեն եղել։

Վթարի հիմնական վարկածը սխալ պիլոտաժն կամ տեխնիկական անսարքությունն է։  Թռիչքի կամ թռիչքի պատրաստվելու կանոնների խախտման հոդվածով հարուցվել է քրգործ։