Ահմեթ Դավութօղլուն նոր կուսակցության գրանցելու համար դիմում է ներկայացրել Թուրքիայի ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News  

Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը լքելուց հետո նոր կուսակցություն է հիմնում:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` դեկտեմբերի 12-ին Ահմեթ Դավութօղլուն կուսակցության ստեղծման վերաբերյալ դիմում կներկայացնի Թուրքիայի ներքին գործերի նախարարություն, իսկ դեկտեմբերի 13-ին հանդես կգա հայտարարությամբ: Գրել է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Դավութօղլուն Անկարայում կայանալիք ժողովին հայտարարելու է նաև նոր կուսակցության սկզբունքները և տեղեկություն է փոխանցելու կուսակցության հիմնադիրների մասին:

Աղբյուրը հայտնում է, որ նույն ժամանակահատվածում իշխող կուսակցության շարքերը լքած Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, որը ևս նոր կուսակցություն է հիմնում, մի քանի շաբաթ անց կհայտարարի իր հիմնադրած կուսակցության մասին: