Ռոնալդուն զայրացել է երկրպագուի վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News  

Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բարկացել է երկրպագուի պահվածքից, երբ վերջինս   Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ Լևերկուզենի «Բայերի»  հետ հանդիպումից հետո խաղադաշտ է ներխուժել ու փորձել լուսանկարվել ֆուտբոլիստի հետ:

 «Յուվենթուսը» հաղթանակ է տարել «Բայերի» նկատմամբ 2:0 հաշվով: