Ապօրինի պահվող ատրճանակ և հրացաններ են հանձնվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

 

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարված բացատրական աշխատանքի արդյունքում Մեծամորի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ բաժին է բերել գործարանային համարով ատրճանական և ատրճանակի դատարկ փամփշտատուփ։

Ոստիկանության Նաիրիի բաժին եկած 43-ամյա տղամարդն էլ, որը Եղվարդ քաղաքի բնակիչ է, կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող որսորդական հրացաններ։ Նրա հայտնածով՝ հրացանները պատկանել են հանգուցյալ պապին։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։