Եթե Փաշինյանը «Jingle bells»-ին է անդրադառնում, նշանակում է՝ ավելորդ ժամանակ ունի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ինչքան էլ աստղազարդ միջոցառումներ կազմակերպենք, առկա սոցիալական խնդիրները չեն լուծվի: 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ամանորի տոնակատարությունների համար մայրաքաղաքին՝ ավելի քան 700 հազար դոլար տրամադրելու որոշմանը:

Տարոն Սիմոնյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ցանկանում է «Jingle bells»-ի հավասարազոր երգ ունենալ․ «Չեմ կարծում, թե Հայաստանում այնպիսի քաղաքացի կա, որ համաձայն է վարչապետի՝ նման փոքր հարցերով զբաղվելու հետ: Եթե Փաշինյանը «Jingle bells»-ին է անդրադառնում, նշանակում է ՝ավելորդ ժամանակ ունի»: