Էրեբունու ոստիկանները բացահայտել են ատամնաբուժական խանութից արված գողությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ատամնաբուժական խանութից գողացել են ատամնաբուժական սարքավորումներ և գործիքներ։

Բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ կասկածյալի ինքնությունը։

Օպերլիազորների տեսադաշտում է հայտնվել Նոր Խարբերդում ապրող 50-ամյա մի տղամարդ, որը դեպքից 5 օր անց՝ դեկտեմբերի 10-ին Արարատի մարզի Այգեզարդ գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերվել է նաև գողոնը։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։