Տեսախցիկների լիակատար ներդրման համար նախատեսված է 208 մլն դրամ. փոխոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Տեսանյութերը ոստիկանությունում կպահվեն 3 ամիս, իսկ լսա-տեսանյութերը՝ 2 տարի։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը։

«Դրանք կտրամադրվեն հարցաքննության ենթարկված անձին, ինչպես նաեւ նրա ներկայացուցչին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, օմբուդսմենին եւ կազմակերպություններին, որոնք իրականացնում են հանրային մոնիթորինգ։ Այս համակարգի լիակատար ներդրման համար նախատեսված է 208 մլն դրամ»,- նշել է Եսայանը։

Պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել օրինագծին։