Ցավում եմ, որ ընդդիմադիրները «կալիբրով» են առաջնորդվում. վարչապետին ամեն ինչ հետաքրքրում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ցավում եմ, որ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն ու, առհասարակ, ընդդիմադիրները «կալիբրով» են առաջնորդվում: 24News-ի հետ զրույցում, անդադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ցանկանում է Հայստանում «Jingle bells»-ի հավասարազոր երգ ունենալ, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ էլ հետաքրքրում է: Ես վստահ եմ, որ մեզ հաջողվելու է նմանատիպ երգ ունենալ: Իսկ նախկինում դա չի ստացվել, քանի որ մարդկանց մեջ փորձել են կոտրել ու մեռցնել ստեղծագործելու պոնտենցիալը»,- նշեց նա: