Թուրքիայում հայ բազկամարտիկը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ, +90 կգ քաշային Դավիթ Դադիկյանը երիտասարդների պայքարում ձախ ձեռքով ոսկե մեդալ է նվաճել:  Այս մասին հայտնում է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: 

Դավիթ Դադիկյանն աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն է, իսկ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակչում մեր մարզիկն առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող բազկամարտիկ Արտյոմ Մոռոզովի նկատմամբ: