Ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի վրա հրդեհի հետևանքով 11 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Հրդեհ է բռնկվել Մուրմանսկում վերանորոգման կանգնած ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանի արտակարգ ծառայություններին։

 Միջադեպի հետևանքով 11 մարդ է հոսպիտալացվել: Եվս երեք մարդու ճակատագիր անհայտ է:

Նշվում է, որ հրդեհը ռազմանավի վրա սկսվել է այսօր առավոտյան իրականացվող եռակցման աշխատանքների ժամանակ: