Saudi Aramco-ն դարձել է աշխարհում ամենաթանկ ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

 Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթային ընկերության բաժնետոմսերի գինը հինգշաբթի կրկին աճել է։ Արդյունքում  այդ խոշորագույն նավթարտադրողը դարձել է աշխարհի առաջին 2 տրիլիոն դոլար արժողության ընկերությունը, հայտնում է  CNN-ը։

Այսպիսով, ընկերության արճեքը հասել է այն ցուցանիշին, որին երկար ժամանակ ձգտում էր սաուդցի թագաժառանգ արքայազն Մոհամադ բին Սալմանը:

Նշվում է, որ բորսայում ընկերության մեկ արժեթղթի գինը կազմել է 38.70 սաուդյան ռիալ ($10.32):

Saudi Aramco-ն մոտ 300 մլրդ դոլար է վաստակել երկուշաբթի Էր Ռիադի բորսայում հայտնվելուց հետո: