ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթային ընկերության բաժնետոմսերի գինը հինգշաբթի կրկին աճել է։ Արդյունքում այդ խոշորագույն նավթարտադրողը դարձել է աշխարհի առաջին 2 տրիլիոն դոլար արժողության ընկերությունը, հայտնում է CNN-ը։
Այսպիսով, ընկերության արճեքը հասել է այն ցուցանիշին, որին երկար ժամանակ ձգտում էր սաուդցի թագաժառանգ արքայազն Մոհամադ բին Սալմանը:
Նշվում է, որ բորսայում ընկերության մեկ արժեթղթի գինը կազմել է 38.70 սաուդյան ռիալ ($10.32):
Saudi Aramco-ն մոտ 300 մլրդ դոլար է վաստակել երկուշաբթի Էր Ռիադի բորսայում հայտնվելուց հետո: