ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ։
Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի համակարգող։
Հրամանագրի մեջ Կարեն Կարապետյանը նշված է որպես «Գազպրոմբանկի» վարչության նախագահի խորհրդական։ Նա նաեւ մտնում է ռուսական «Զարուբեժնեվտի» տնօրենների խորհրդի կազմի մեջ։