Երևանի քաղաքապետարանը տրակտոր է նվեր ստացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

վ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ միայն Կամազ չէ, որ նվեր է ստանում քաղաքը, այլ նաև այլ տեխնիկա, բնակմակերես ու այլ գույք կամ ծառայություն։

«Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, օրինակ, քաղաքին «Բելառուս 622» տրակտոր է նվիրել Երեւան քաղաքին: Այս մեքենան, միանալով արդեն առկա մեքենաներին, կծառայի քաղաքում ձյան մաքրման գործին: Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Կարապետյանը:

Վերջերս քննարկման թեմա է դարձել Երևանի քաղաքապետարանին կամազների նվիրատվության հարցը: