Սիրիայի կողմից իրականացվող Իդլիբի գործողությունը չի խախտում Թուրքիայի հետ համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

/

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենց աջակցությամբ Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմական գործողությունները չեն հակասում Թուրքիայի հետ իրենց ձեռք բերած համաձայնությանը և որևէ կերպ չեն խախտում այն։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Պաշտոնական Կրեմլի հայտարարության մեջ էլ նշված է. «Պուտինը հասկանում է Էրդողանի մտահոգությունները, սակայն Պուտինն էլ մտահոգված է ընդդիմադիր ուժերի գնալով աճող հարձակումներով»։

Թուրքական մամուլը հաղորդել էր, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտահայտել իր անհանգստությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է ճգնաժամ ստեղծել և սպառնալ իրենց ազգային անվտանգությանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս