ԱՄՆ Սենատի բանաձևը արդարության եւ ճշմարտության հաղթանակն է․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-յան իր էջում մեկնաբանել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը։

«ԱՄՆ Սենատի 1-50 բանաձեւը արդարության եւ ճշմարտության հաղթանակն է։ Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի անունից ես խորը երախտգիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար։

Սա հիշատակի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին եւ համարձակ քայլ ցեղասպանության կանխման ծրագրի առաջընթացում։ #Այլեւս երբե՛ք»,- գրել է նա։