«ՔՊ» կուսակցությունը «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 100,000,000 դրամ. Նարեկ Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է «Իմ քայլ» հիմնադրամի արված նվիրատվություններին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Չամադաններով փողեր էին տանում Բաղրամյան 26» Նիկոլ Փաշինյան 2018թ. մայիս

Ուրեմն 2018 թվականի մայիս ամսին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվում էր «ժողովրդի վարչապետ» (կարդալ` զավթում էր իշխանությունը), ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ժամանակին գործարարները «չամադաններով փողեր են տարել Բ26»: Դրանից հետո Փաշինյանը նույն այդ հայտարարությունը մի քանի տարբեր առիթներով պնդեց և հաստատեց, բայց այդպես էլ ոչ ոք դրա համար պատասխան չտվեց ու ստորև դրված նկարի թվերը կարդալով կհասկանաք թե ինչու:

Ուրեմն, Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը, որն իր երազում անգամ չէր կարող պատկերացնել 100 միլիոն դրամը, ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ 4 անգամ խոշոր չափի փոխանցումներ է արել (ամենայն հավանականությամբ էն չամադանների փողերից) «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին:

Այսպես ուրեմն.

-27.11.2018-ին ՔՊԿ-ն «Իմ քայլը» նախընտրական հիմնադրամին է փոխանցել` 20.000.000 ՀՀ դրամ (41.500 ԱՄՆ դոլար),
-30.11.2018-ին կրկին 20.000.000 դրամ
-6.12.2018-ին 15.000.000 դրամ (31.200 ԱՄՆ դոլար)
-7.12.2018-ին 45.000.000 դրամ (շուրջ 95.000 ԱՄՆ դոլար):

Ընդհանուր առմամբ ՔՊ կուսակցությունը «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 100.000.000 դրամ, որը համարժեք է 210 հազար ԱՄՆ դոլարի: Հիմա Փաշինյանի նման ասեմ. բա կոռուպցիան պոզով ու պոչով ա՞ լինում: Բա հիմա ոնց հասկանանք էս, ո՞ր չամադանի փողերն են պարոն Վարչապետ, թե՞ ստեղ էլ ա պետական ապառատը սաբոտաժ արել ու ԵՆԹԱԴՐԵՆՔ Սուքիասյանն ու Սամվել Ալեքսանյանն են (կամ օգնական Արմանը) «գրեֆ» արել:

Էս թվերը քթերներիցդ գալու ա, էս թվերն ու ՀՀ 700.000 աղքատ բնակիչների սոված երեխաների պատկերները ձեզ մինչև գաղութներ ուղեկցելու են. չկասկածեք պարոն` Հռոմի Պապ, Հիսուս, Թագավոր ու մնացած կոռուպցիոնեռներ: Բոլորդ անձ առ անձ պատասխան եք տալու էս թվերի համար ու ժողովրդին եք պատասխան տալու:

Հ.Գ. Վաղն էս թեմայով ավելի հետաքրքիր բացահայտումներ եմ անելու մամուլով, իսկ մինչ այդ վայելեք մորթապաշտների հարյուր հազարավոր դոլարների ծախսերը»:

/