ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ կատաստրոֆիկ վիճակ էր․ Արարատ Միրզոյանի աշխատասենյակի ջրի խողովակները պայթել էին և ջրել ներքևի հարկաբաժինը։
Արդյունքում Լիլիթ Մակունցը, բառի բուն իմաստով, վտարանդի էր դարձել՝ տեղափոխվել էր նոր մասնաշենք, մինչև կվերանորոգեն ջրի տակ անցած աշխատասենյակը։ Թե որն է վթարի պատճառը, պաշտոնապես չհաջողվեց պարզել, բայց պատգամավորներն ասում էին՝ խողովակների անորակությունը»,-գրում է թերթը։
Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: