Հրդեհ՝ գազալցակայաններից մեկի մեքենայում. «1-Բիս» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հրդեհ

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:34-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գյուրջյան փողոցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող գազալցակայանում կայանած ավտոմեքենայում, տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է գազալցակայանի տարածքում կայանած «Samand» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: