Վթար՝ Աշտարակ-Սասունիկ ճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

վթար

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Skoda Octavia» (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Skoda Octavia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Կարեն Հ.-ն (ծնված 1977 թ.), հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: