Ջոնսոնի կուսակցությունը Brexit իրականացնելու հնարավորություն ունի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Ջոնսոն

Բրիտանական պահպանողական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հասել է բացարձակ մեծամասնության՝ ստանալով 327 աթոռ, ինչը Brexit-ի իրականացման համար հնարավորություններ է ստեղծում։

«Ակնհայտ է, որ Պահպանողական կուսակցությունը նոր հզոր մանդատ է ձեռք բերել, որպեսզի կարողանա Brexit-ն իրականացնել ու առաջ տանել»,- ասել է Ջոնսոնը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին «մեծ հաղթանակի» առթիվ: