Արմավիրում բախվել են Toyota Camry-ն ու 06-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

վթար

Դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի 18-ամյա բնակչի վարած Toyota Camry մակնիշի 81 CG 888 համարանիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած ВАЗ 2106 մակնիշի 27 LՏ 543 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները,  տեղափոխվել է «Վաղարշապատ»  բժշկական կենտրոն:
 
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված 06-ի վարորդի ինքնությունը:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: