Հաջորդ թիրախը դառնում է Սպիտակ տունը. Գոռ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իսկ ո՞վ էր ասում, թե Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը որևէ նշանակություն չունի։ Սենատի քվերակությունը դրա անուղղակի հետևանքն է, որը փայլուն կերպով օգտագործեց հայկական լոբինգը՝ հայամետ սենատորների սկզբունքային հետևողականության օգնությամբ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Միջանկյալ, բայց տակտիկական առումով գերազանց հաղթանակ է։ Հաջորդ թիրախը դառնում է Սպիտակ տունը։ Դժվար է լինելու, բայց երկու բանաձևերը, աշխարհաքաղաքական իրողությունները, մոտեցող նախագահական ընտրությունները այդ "թիրախի" խոցումը դարձնում են չափավոր իրատեսական»։