Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը և իր անվան հետ կապված շինությունները խուզարկվում են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ոստիկանություն

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունը հատուկ ջոկատայինների հետ խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ, «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում։ 24News-ն այդ մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել և նյութեր է նախապատրաստում։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012–2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները եւ յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: