Ողբերգական վթար՝ Արմավիրի մարզում. Volkswagen-ի և ВАЗ 2107-ի բախումից կա 1 զոհ, 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

վթար

Դեկտեմբերի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմանում Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen և ВАЗ 2107 մակնիշների ավտոմեքենաները: Այդ մասին գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած Արմավիրի հիվանդանոցի բժիշկները տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: