Ոստիկանության ստորաբաժանումներում տեսաձայնագրող սարքեր տեղադրելու նախագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

ԱԺ

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրինագծով նախատեսվում է ոստիկանության ստորաբաժանումներում տեսաձայնագրող սարքեր տեղադրել: Համակարգի ամբողջական ներդրման համար նախատեսվել է 208 մլն դրամ։

Տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները` 2 տարի:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանն ԱԺ-ում ասել է, որ նախաձեռնության նպատակն է խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող հնարավոր դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը։
ծ