Վլադիմիր Կարապետյանը չի մեկնաբանում Մամեդյարովի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

վլադիմիր կարապետյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չի մեկնաբանում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, քանի որ դրան հպանցիկ է ծանոթացել։

«Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ մեկնաբանեն մարդիկ ովքեր կոնկրետ բանակցում են՝ պարոն Մնացականյանը կամ իր խոսնակն արձագանքեն այդ հարցազրույցին», - ասել է Վլադիմիր Կարապետյանը։

Մամեդյարովն՝ անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացքում Հայաստանի և Ադրբեջանի «կարմիր գծերին» նշել էր.

«Առաջին հերթին պետք էր հասկանալ, թե որտեղ է գտնվում «կարմիր գիծը», այսինքն՝ այն սահմանը, որը չի կարելի է անցնել: Մենք հասկանում ենք, թե որտեղ է գտնվում այդ գիծը Հայաստանի համար: Նրանք, երևի, հասկանում են, թե որտեղ է գտնվում այդ գիծը Ադրբեջանի համար», - նշել էր Մամեդյարովը: