Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ռեկորդային թվով կանայք են ընտրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ռեկորդային թվով կանայք են ընտրվել։ Այդ են վկայում դեկտեմբերի 12-ին կայացած ընտրությունների արդյունքները։ Բրիտանական ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների համաձայն՝ Համայնքների պալատ է անցել 220 կին: Մինչ այդ ռեկորդային ցուցանիշը՝ 208 կին, սահմանվել էր 2017 թվականի ընտրությունների արդյունքներով: Այս տարի ընտրություններին նաեւ ռեկորդային թվով կին թեկնածուներ են մասնակցել:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել վարչապետ Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը: