Փորձել են Վրաստան ներմուծել հիվանդ կարտոֆիլ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

կարտոֆիլ

Վրաց-թուրքական «Սարփի» անցակետում 49 տոննա կարտոֆիլ է հայտնաբերվել՝ վարակված վտանգավոր կարանտինային հիվանդությամբ։  Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Հաղորդում է «Ալիք Մեդիա»-ն։

Սահմանային ֆիտոսանիտարական հսկողության շրջանակներում ապրանքը լաբորատոր քննություն է անցել։ Արդյունքում հաստատվել է կարտոֆիլի օղակային փտում։ Նշվում է, որ ապրանքը հետ է ուղարկվել այն երկիր, որտեղից ներմուծում էր իրականացվել։

Կարտոֆիլի օղակային փտումը տարածված հիվանդություն է Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում։ Դրա պատճառով բույսի տերևները մահանում են, իսկ թումբերը՝ հոտում։  Հիվանդությունը ի զորու է ոչնչացնել բերքի 40%-ը։