Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևի ընդունումը, ինչը կարող է կարևորագույն և գործնական նշանակություն ունենալ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում։

«Շնորհավորում և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կատարած ահռելի աշխատանքի համար՝ ի շահ հայ ժողովրդի և պատմական արդարության վերականգնման»,- ասվում է նախարարության ֆեյսբուքյան էջում։