«Շեկո» մականունով հայտնի գործարարը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Գարիկ Լևոն

«Շեկո» մականունով հայտնի Գեւորգ Ուզունյանը մեղադրվում է խմբի կազմում խուլիգանություն անելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Նրա փոխանցմամբ՝ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ 23-ամյա երիտասարդի։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ գործարարն անցնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջ նկատմամբ գործադրված բռնության գործով։

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել առ այն, որ « Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու»։ Ոստիկանությունն անմիջապես արձագանքել էր գրառմանը եւ պարզել միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ «Շեկո» մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։

Տեսանյութեր

Live

Լրահոս