Նեյմարը ՊՍԺ-ում երջանիկ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Նեյմար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը երջանիկ է Փարիզում։

«Ես գոհ եմ, երբ խաղում եմ։ Ինձ ընդամենը պետք է երկու դարպասաձող, գնդակ և թիմակիցներ՝ գոհ լինելու համար։ Երջանիկ եմ Փարիզում։ Մեզ համար կարևոր է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հաջող հանդես գալը։ Նախորդ տարի չկարողացա օգնել թիմին։ Հիմա պետք է մտածել երկրպագուների մասին և ջանք չխնայել»,- ասել է Նեյմարը։