Ինձ չեն ձերբակալել և չեն ձերբակալի, մի СУ 30 են գտել, մի հատ T90 տանկ. Ռուբեն Հայրապետյան

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին  հայտարարել է, որ իրեն չեն ձերբակալում։

«Ինձ չեն ձերբակալում, իզուր մի սպասեք»,-  ասել է նա։

Հարցին,  թե որ գործի շրջանակներում է   խուզարկություն իրականացվում՝ Հայրապետյանը նշել է Արմեն Նիկողոսյանի անունը։

Խուզարկության արդյունքների մասին Հայրապետյանը հեգնել է. «այո, ՍՈՒ 35 ինքնաթիռ, տանկ»։

ՀՖՖ նախկին նախագահն ասել է՝ հարցերին կանդրադառնա ավելի ուշ՝ հրավիրվելիք ասուլիսին։