Դավութօղլուի կուսակցության հիմնադիր կազմում հայազգի հրապարակախոս կա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

բակո

Թուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր ներկայացրել է իր հիմնած նոր կուսակցությունը և կուսակցության հիմնադիր կազմին։

Նշենք, որ «Ապագա» (Gelecek Partisi) անվանումը կրող կուսակցության 154 համամահիմնադիրներից մեկը ազգությամբ հայ հրապարակախոս Էթյեն Մահչուփյանն է, որը  Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական։ 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:  Նա ասել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:
Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության մասին բացահայտ խոսելն են համարել։