Թող Աստված օրհնի համայն աշխարհի հայերին. Շերը՝ ԱՄՆ-ի Սենատի որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Շեր

Համաշխարհային հռչակ ունեցող հայազգի երգչուհի Շերը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևին:

«Սենատը միաձայն ընդունել է բանաձևը, և թող Աստված օրհնի համայն աշխարհի հայերին»,-ասել է Շերը և տեղադրել 1993 թվականին Հայաստան կատարած իր այցելության տեսանյութը, երբ հումանիտար օգնություն էր ուղարկվում Հայաստան։ Կադրերն արված են ուղղաթիռից: