«Արաբկիր» բժշկական կենտրոնում մարմնական վնասվածք են պատճառել բաժանմունքի վարիչին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակություն

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Վանուշ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, 64-ամյա Աշոտ Գյուլբուդաղյանի հետ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վիճաբանության ժամանակ Վ. Խաչատրյանը գլխով հարվածել է բժշկի քթին, ով մարմնական վնասվածք է ստացել:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը աշխատում է «Կաշի» բաց բաժնետիրական ընկերության տնօրենի խորհրդական:

Տեսանյութեր

Live

Լրահոս